Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Միջազգային բակալավրիատի» ծրագիր. կվերապատրաստվեն նաև ուսուցիչները

«Միջազգային բակալավրիատի» ծրագիր. կվերապատրաստվեն նաև ուսուցիչները
24.02.2014 | 13:24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի ճանաչման մասին: Համաձայն հուշագրի` կողմերը խրախուսում են համագործակցությունը և փորձի փոխանակումը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայական շնորհող ուսումնական հաստատությունների միջև:

Կազմակերպությունը կօժանդակի ՀՀ «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: Նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագրին: Կողմերը պատրաստակամություն են հայտնում ապահովել «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի` որպես համարժեք կրթական որակավորում ճանաչվելը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով: Կողմերը պատրաստակամություն են հայտնում ուսումնասիրել «Միջազգային բակալավրիատի» ծրագրի հայալեզու դարձնելու հնարավորություները և աջակցել ինչպես «Միջազգային բակալավրիատի» ծրագրի, այնպես էլ Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ